Հասարակական14:34, 03 Մարտ 2014
Դինքի սպանության գործով ձերբակալված Էրհան Թունջելին հայկական ծագում է վերագրվում
Թուրքիայի պատմագիտական ընկերության
նախկին նախագահ, «Ազգայնական շարժում» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր, հակահայ
գործունեություն ծավալող Յուսուֆ Հալաչօղլուն հայտնել է, որ «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ
Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչ Էրհան Թունջելը հայ է:
Ըստ Հալաչօղլուի՝ Էրհան Թունջելը,
ով ձերբակալվել էր Օգյուն Սամասթի (Դինքի մարդասպանը-խմբ.) անմիջական հրահանգիչը լինելու
կասկածանքով, ծնվել է Էլյազըղի Թեմթե գյուղում և ծագումով հայ է:
«Բոլորը պետք է հաշվի առնեն,
որ մի հայի սպանության գործում իրականում մեկ այլ հայ է ներգրավված: Այժմ չեմ ասում,
թե սա ինչ իմաստ ունի, սակայն այս հանգամանքը պետք է լրջորեն քննել: Այսինքն, պետք
է լավ գնահատել, թե ո՞վքեր են Սամասթին ուղղորդել,
ո՞վքեր են կանգնած գործի հետևում»,- Հալաչօղլուի խոսքերը մեջբերել է թուրքական «Բուգյուն»
լրատվական կայքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |