Հասարակական11:41, 07 Մարտ 2014
Hurriyet. «Ազնավուրը ցանկություն է հայտնել բաց տեսնել հայ-թուրքական սահմանը»

Համաշխարհային հռչակ վայելող ֆրանսահայ երգիչ Շարլ Ազնավուրը իտալական
«Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում ցանկություն է հայտնել բաց
տեսնել 1992-ից ի վեր Անկարայի կողմից միակողմանիորեն փակված հայ-թուրքական
սահմանը: Մեծանուն շանսոնիեի սույն հարցազրույցին անդրադարձել է թուրքական իշխանամետ
«Հյուրրիյեթ» պարբերականը, որը ուշադրություն է հրավիրել հարցազրույցից որոշ
դրվագների վրա:
«Ազնավուրը համոզմունք է հայտնել, որ եթե Հայաստանն ունենար Ադրբեջանի նավթային պաշարները, ապա այսօր գոյություն ունեցող խնդիրները բնավ չէին լինի»:
Նա նաև նշել է, որ մինչև այժմ էլ համերգներ տալու բազմաթիվ առաջարկներ է ստանում Թուրքիայից, բայց չի կարողանում փակ սահմանների պարագայում դրանք ընդունել, քանի որ չի ցանկանում «գործիք ծառայել որևէ խաղի»:
«Հյուրրիյեթ»-ը հիշեցնում է, որ Ազնավուրը մշտապես պայքարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Իսկ «ցեղասպանություն» եզրաբառից այդպես խուսափող Թուրքիային նույնիսկ կոչ է արել թեկուզ այլ բառով բնութագրել 1915-ի կատարվածը, միայն էե հարկավոր է ընդունել նախորդ դարասկզբին հայ ժողովրդ կրած ողբերգությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |