Հասարակական14:05, 07 Մարտ 2014
Էրդողանի դեմ բողոքողները փախչելով ոստիկաններից պատսպարվել են մզկիթում (տեսանյութ)

Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում չարտոնված երթ կազմակերպելու համար ոստիկանությունը
կալանավորել է մոտ 100 հոգու:
Երթը կազմակերպվել էր ի նշան բողոքի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի՝ Էսքիշեհիր կատարած այցի: Թուրքական
«Յեշիլ գազեթե» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Էսքիշեհիրում տեղական
ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին ընդառաջ կազմակերպվել էր Էրդողանի
հանրահավաքը:
Ոստիկանությունն անմիջապես միջամտել է և բողոքի ակցիայի մասնակիցներից
պահանջել է ցրվել: Երբ ցուցարարները չեն կատարել ոստիկանության ցրվելու հրահանգը,
վերջիններս միջամտել են՝ կիրառելով արցունքաբեր գազ:
Թուրքական մեկ այլ «Թուրքիյե գազեթեսի» լրատվական կայքը հայտնում է, որ ցուցարարները փախչելով ապաստան են գտել մոտակայքում գտնվող մզկիթում: Նրանք, մտնելով մզկիթի տարածք, փակել են դուռը: Ոստիկաններին հաջողվել է պատի վրայից թռնելով մտել են մզկիթի պարտեզ և բացել դուռը: Ոստիկաններին ի վերջո հաջողվել է ցրել ցուցարարներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |