Հասարակական12:47, 07 Մարտ 2014
Թուրքիայում «Youtube»-ն ու «Facebook»-ը կարգելափակվե՞ն

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն
հայտարարությանը, թե մարտի 30 –ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո իրենք մտադիր են
երկրում արգելափակել «Youtube» և «Facebook» սոցիալական ցանցերը:
Ըստ թուրքական «Զաման» պարբերականի` ուրբաթօրյա նամազից (իսլամական աղոթք) վերադառնալիս նախագահը
լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ:
«Facebook»-ի և «Youtube»-ի նման պլատֆորմները աշխարհով մեկ ընդունված հարթակներ
են: Դրանց արգելափակումը օրակարգում չէ: Սակայն, եթե այս հարթակների միջոցով
հանցագործություն կատարվի կամ որևէ մեկի անձնական կյանքին վնաս հասցվի, դատարանի
որոշմամբ այդ կայքերը կարգելափակվեն: Հանցագործությունը հանցագործություն է` անկախ
նրանից վիրտուալ, թե իրական կյանքում է իրագործվում», -ասել է Գյուլը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |