Հասարակական10:15, 08 Մարտ 2014
Թուրքիայում ամեն 10 մարդուց 4-ը գրանցված է FaceBook սոցցանում

Այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե հնարավոր է երկրում արգելափակվի «FaceBook»-ի և
«YouTube»-ի հասանելիությունը, օրակարգ եկավ հասարակության անհանգստությունն այդ
կապակցությամբ: Էրդողանն ասել էր, որ հարկ եղած դեպքում կարգելափակվեն նշյալ
սոցիալական կայքերը: Իսկ նախագահ Աբդուլլահ Գյուլը, հայտնելով այդ հարցում ունեցած
իր դիրքորոշումը, ասել էր դրանց արգելափակումն առայժմ օրակարգում չէ: Բակց, եթե այս հարթակների միջոցով հանցագործություն կատարվի, դատարանի որոշմամբ կարգելափակվեն:
Թեմային անդրադարձած թուրքական «Հաբերլեր» լրատվականը նշում է, որ Թուրքիան քայլ առ քայլ մոտենում է այն երկրներին, որտեղ վերոնշյալ սոցկայքերը ենթարկվել են արգելափակման:
Թուրքիայի համացանցի վերաբերյալ 2013 թվականին կազմված զեկույցի համաձայն` ամեն 10 քաղաքացիներից 4-ը գրանցված են «FaceBook» սոցցանցում, իսկ ահա աշխարհի մասշտաբով` ամեն 13 մարդուց մեկը: Միջին տվյալներով` նշյալ սոցկայքից Թուրքիայում օգտվում է ավելի քան 32 մլն մարդ: Իսկ ընդհանուր առմամբ համացանցից Թուրքիայում օգտվում է գրեթե 40 մլն մարդ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |