Հասարակական09:07, 13 Մարտ 2014
Vatan. Էլվանին ու Դինքին սպանողները պաշտպանվում են պետության կողմից

Գեզիի ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից ծանր վիրավորված և 269 օր կոմայի
մեջ անցկացրած 15-ամյա Բերքին Էլվանի մահը հասարակական նոր հուզումների պատճառ է
դարձել: Նախօրեին պատանու հուղարկավորության ժամանակ հավաքված հազարավոր
քաղաքացիներ իրենց բողոքն են արտահայտել իշխանությունների դեմ:
Թեմային անդրադարձած «Վաթան» օրաթերթի սյունակագիր Ռուշեն Չաքըրը համեմատականներ է անցկացրել Էլվանի և Հրանտ Դինքի ողբերգական մահվան միջև: Հոդվածի հեղինակը նմանություններ է նկատել նաև նրանց հուղարկավորությունների ժամանակ հանրության դրսևորած վարքի մեջ:
«Երկուսն էլ այս երկրի հալածյալ հատվածներից են սերում. Հրանտը հայ է, Բերքինը` ալևի: Երկուսի մահվան մեջ էլ ամենառաջաին պատասխանատուն պետությունն է: Երկուսի մարդասպաններն էլ պետության կողմից պաշտպանվում են»,- գրում է Չաքըրը: Վերջինս ենթադրաբար կարծում է, որ Գեզիի 6-րդ զոհի` Բերքին Էլվանի մահից հետո Թուրքիայում շատ բան պետք է փոխվի ու թերևս կփոխվի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |