Հասարակական13:33, 13 Մարտ 2014
Թուրք ոստիկանը դեռահաս ցուցարարին գազային ատրճանակ է տալիս. սկանդալային տեսագրություն

Բերքին Էլվանի մահվան կապակցությամբ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում իրենց բողոքն ու դժգոհությունն արտահայտող ցուցարարներն ապշեցուցիչ տեսարանի են ականատես եղել: Այն, ինչ կատարվել է
Թաքսիմում, վայրկյան առ վայրկյան արձանագրվել է փողոցի տեսախցիկների կողմից:
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի էլ-կայքը հրապարակել է այդ տեսագրությունը, թե ինչպես է ոստիկաններից մեկը 9-10 տարեկան մի դեռահաս ցուցարարի տալիս է գազային ատրճանակ: Պատանին էլ վերցնում է զենքն ու ակամա նշան բռնում ցուցարաների վրա: Բարեբախտաբար վատ ավարտ չի ունեցել, բայց ոստիկանի այդ պահվածքն էլ ավելի է բորբոքել հանրության զայրույթը:
Հիշեցնենք, որ Բերքին Էլվանը Թուրքիայի ալևի կրոնական համայնքի ներկայացուցիչներից է, նա Գեզիի հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից գլխի շրջանում ծանր վիրավորում էր ստացել և ամիսներ շարունակ գտնվելով կոմայի մեջ մահացել էր մարտի 11-ին: Պատանու մահը հանրային դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |