Հասարակական09:58, 14 Մարտ 2014
Թուրքիայում թվիթերյան գրառումների ռեկորդ` 2 օրում 14 մլն

Թուրքիայի համացանցի վերաբերյալ 2013 թվականի զեկույցի համաձայն` այդ երկրում
ինտերնետից օգտվողների թիվը մոտավորապես կազմում է 40 մլն: Ազատ խոսքի
հետապնդումների և մամուլի անազատության պայմաններում Թուրքիայում կարևոր հարթակի
դեր է ստացել սոցմեդիան (Twitter, FaceBook): Իշխանական և իշխանամետ
լրատվամիջոցներին հակակշռող ընդդիմադիր ԶԼՄ-ների գործառույթը որոշ չափով
իրականացնում է նաև սոցմեդիան, որն ակտիվանում է հատկապես կառավարության դեմ
բարձրացվող հանրային բողոքի ալիքի ժամանակ:
Օրերս, երբ մահացավ 2013-ի Գեզիի ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից վիրավորված և ամիսներ շարունակ կոմայի մեջ ընկած 15-ամյա Բերքին Էլվանը, մեծ ակտիվություն է նկատվել սոցկայքերում, մասնավորապես` Twitter միկրոբլոգում: Թուրքական «Գազեթեփորթ» կայքը տեղեկացնում է, որ 2 օրվա ընթացքում Էլվանի վերաբերյալ 14 մլն գրառում է կատարվել Twitter-ում: Այդ գրառումները դիտել է շուրջ 70 մլն օգտատեր: Սա համարվում է ռեկորդային ցուցանիշ Թուրքիայի համար: Նշվում է նաև, որ 2013 թվականի դրությամբ Twitter միկրոբլոգից Թուրքիայում օգտվում է 12 մլն քաղաքացի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |