Հասարակական12:11, 14 Մարտ 2014
Հայատյաց արտահայտությունները` թուրքական մամուլի հրապարակումներում

Թուրքիայի «Լրագրողների և գրողների հիմնադրամը» և «Medialog» պլատֆորմը Ստամբուլի
Հեյբելիադա կղզում կազմակերպել են սեմինար` նվիրված ազատ խոսքի հեռանկարներին,
լրատվամիջոցների հրապարակումներում տեղ գտնող հարգալից կամ ատելության խոսքերին:
Սեմինարի ավարտին ընդունված հայտարարության մեջ մասնակիցները միահամուռ կարծիք են
հայտնել. «Անհրաժեշտ է, որ մեր երկրում (Թուրքիայում) ատելություն սերմանող
հանցանքը ենթարկվի իրավական կարգավորման: Բայց պետք է նաև ջանքեր գործադրվեն, որպեսզի
օրենսդրական կարգավորումը հանկարծ իր հետ խոչընդոտներ չբերի խոսքի ազատության
համար»:
Մասնակիցների թվում է եղել պրոֆեսոր Յասեմին Ինջեօղլուն, ով, վկայակոչելով «Հրանտ Դինք» հիմնադրամի իրականացրած մեդիամոնիթորինգի արդյունքները, նշել է, որ օրինակ 2013-ի հունվար և ապրիլ ամիսներին մեծ չափերի են հասել քրդերին հասցեագրված ատելություն պարունակող վերնագրերը: Իսկ ահա մայիս-հոկտեմբեր ժամանակահատվածի համար թեև զեկույցներ դեռ չկան, բայց պրոֆեսորը ներկայացրել է սեփական դիտարկումները և առանձնացրել հայատյաց բնույթի հետևյալ արտահայտությունները`
խոզի ցեղ հայ
թուրքի թշնամի,
հայ խեղկատակ
անպատիվ դավաճան
հայ հրոսակների թոռներ
հայերի բռնություններ
Թաքսիմի գյավուրներ (անհավատներ)
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |