Հասարակական07:39, 15 Մարտ 2014
Անկարայում և Ստամբուլում ժողովրդական հուզումները չեն դադարել

Օրերս Թուրքիայի մի շարք քաղաքներում սկսված ժողովրդական հուզումները չեն
դադարում: 2013 թվականին տեղի ունեցած Գեզիի ցույցերի ժամանակ վիրավորված պատանու
մահը, որը վրա հասավ 269 օրյա կոմայից հետո, ոտքի է հանել հանրությանը: Մարդիկ
բողոքի երթերի ու ցույցերի են դուրս եկել` պահանջելով արդարադատություն և
իշխանությունների հրաժարականը:
Մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում գիշերը բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև: Վերջիններս գործի են դրել ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Իսկ ցուցարարներն էլ բարիկադներ են սարքել և հրդեհել` փորձելով պատնեշել ուժայինների առաջխաղացումը:
Հիշեցնենք, որ ոստիկանների կողմից գլխի շրջանում ստացած վնասվածքից մահացած 15-ամյա Բերքին Էլվանը դարձավ Գեզիի հակակառավարական ցույցերի ժամանակ իշխանութունների գործադրած ուժին զոհ գնացած 6-րդ քաղաքացին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |