Հասարակական12:48, 19 Մարտ 2014
Թուրքիայում 2-րդ անգամ է հրատարակվել Վանի ու Արճեշի մեկ դար առաջվա կյանքը պատկերող գիրքը

Թուրքական «Միլլիյեթի» հոդվածագիր Մեհմեթ Ֆաքիր Բեքիրհանն անդրադարձել է Թուրքիայում լույս տեսած Էյյուփ Ալթունի գրքին, որտեղ ներկայացվում է 1915-ից առաջ Արճեշում ու Վանում միասին ապրող հայերի ու մուսուլմանների կյանքը:
Ալթունը, միասին ապրող հայերի, քրդերի ու թուրքերի կյանքի նկարագրության հետ մեկտեղ գրքի գլխավոր թեմաներից մեկն է դարձրել իր տատի՝ Սոնայի ու մի թուրք երիտասարդիի սիրո պատմությունը:
Ըստ հոդվածագրի գրքի ամենաբարձր արժանիքը կայանում է նրանում, որ այն ընթերցողին տեղափոխում է մեկ դար առաջվա Արճեշ: Գրքում հնարավորինս ճշգրիտ նկարագրվում է այն ժամանակվա քաղաքի ապրելակերպն ու մարդկանց, այգիներն ու փողոցները:
Գիրքը 2-րդ անգամ է հրատարակվել Թուրքիայի «Հանրապետական գրքեր» հրատարակչության կողմից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |