Հասարակական10:53, 27 Մարտ 2014
Թուրքիայի քաղաքացի զբոսաշրջիկների միայն 4.9 տոկոսն է մեկնում Ադրբեջան

Թուրքիայի
վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ, համաձայն որոնց, այդ երկրի
քաղաքացիներն արտագնա զբոսաշրջության ժամանակ ամենաշատը նախապատվություն տալիս են
հարևան Վրաստանին:
2013 թվականի ընթացքում Թուրքիայից արտագնա զբոսաշրջության է մեկնել 7.5 մլն քաղաքացի: Արտերկրում կատարած նրանց տուրիստական ծախսերը հաշվվում է մոտավորապես 5.3 մլրդ դոլար:
Արտասահմանյան զբոսաշրջության մեկնած Թուրքիայի քաղաքացիների 50 տոկոսը գերադասել է ուղևորվել ցամաքային, 43 տոկոսը` օդային, 7 տոկոսը` ծովային և երկաթուղային փոխադրամիջոցներով: Ամենաշատը Ստամբուլի բնակիչներն են մեկնել արտագնա տուրիզմի` կազմելով 22 տոկոս:
Թուրքիայի քաղաքացի հանդիսացող զբոսաշրջիկների այցելությանն արժանացող երկրների շարքում առաջատարը Վրաստանն է (15.6 %), այնուհետև Բուլղարիան (8 %): Եռյակը եզրափակում է Հունաստանը` 4.9 % ցուցանիշով: Չորրորդ և հինգերորդ տեղերում համապատասխամաբար հանգրվանել են Ադրբեջանը (4.9 %) և Գերմանիան (4.2 %):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |