Հասարակական07:10, 27 Մարտ 2014
Քեսաբում հայերի տները թալանողները խոսում են թուրքերեն

Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից սիրիական Քեսաբ հայաբնակ գյուղաքաղաքի և
հարակից բնակավայրերի շուրջ ծավալվող վերջին օրերի իրադարձությունները
լուսաբանվում են թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից:
Մասնավորապես «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, վկայակոչելով սիրիահայերից ստացված տեղեկությունները, ահազանգում է, որ Քեսաբից տեղահանված հայերի տները թալանողները թուրքերեն են խոսում:
Օրինակ` քեսաբցի Անի Բոյմուշաքյանը երբ զանգահարել է Քեսաբի հայ ավետարանական եկեղեցու գրասենյակ, լսափողի այն կողմից նրան թուրքերենով պատասխանել են Ասադի վարչակազմի դեմ պատերազմող ջիհադականնները: Իսկ մեկ այլ քեսաբցի հայի վկայությամբ` տեղահանվելուց հետո երբ նա զանգահարել է իր բնակարան, նրան պատասխանել են ապստամբ գրոհայինները` դարձյալ թուրքերենով:
Հիշեցնենք, որ Քեսաբի հայերը ստիպված լքել են իրենց բնակավայրը և ապաստանել Լաթաքիայում, քանի որ Թուրքիայի տարածքից ներխուժած իսլամիստ ծայրահեղականները զինված հարձակումներ են իրականացրել Քեսաբի վրա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |