• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 14:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:14, 28 Մարտ 2014

Քեսաբի դեպքերը` 1915-ի շարունակություն. թուրք հոդվածագիր

Քեսաբի դեպքերը` 1915-ի շարունակություն. թուրք հոդվածագիր

Ալ-Նուսրա զինված խմբավորման զինյալները մարտի 21-ին հարձակվեցին Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից սիրիական Քեսաբ հայաբնակ գյուղաքաղաքի վրա: Այս իրադարձությանն անդրադարձած թուրքական ընդդիմադիր «Թարաֆ» թերթի սյունակագիր Ջենգիզ Աքթարը շեշտում է, որ Սիրիա ներթափանցած վերոնշյալ զինված խմբավորումը, ըստ խոսակցությունների, թիկունքից Թուրքիայի աջակցությունն է ստանում: Պաշտոնական Անկարան արտգործնախարարության գրավոր հայտարարությամբ շտապեց պաշտոնապես հերքել Թուրքիայի կողմից ջիհադական գրոհայիններին աջակցելու մասին լուրերը:

«Մարտի 23-ին թուրքական օդուժը կործանեց Քեսաբի օդային տարածքում Ալ-Նուսրայի գրոհայինների դեմ պայքարող սիրիական օդուժի մարտական ինքնաթիռը»,- նշում է Աքթարը և հավելում, որ թուրքական իշխանություններն աղմուկ բարձրացրին, թե օդային սահմանի խախտում է տեղի ունեցել, դրա համար էլ հարված են հասցրել սիրիական ինքնաթիռին:

Դարձյալ հարվածի տակ հայտնվեց քեսաբահայության կյանքի ու գույքի անվտանգությունը: Հոդվածագիրը հիշեցնում է, որ ցեղասպանություն վերապրած և ժամանակին Քեսաբում ապաստանած հայերը 1939 թվականին, երբ Թուրքիան անեքսիայի ենթարկեց Քեսաբը, արտագաղթելով մի կերպ փրկվեցին, բայց ունեցվածքի մեծ մասը թողեցին թուրքերին:

«Ու հիմա էլ,- գրում է թուրք հեղինակը,- Քեսաբի հայերը զանգվածաբար լքում են գյուղաքաղաքը և ապաստանում Լաթաքիայում: Աշխարհասփյուռ հայերը քեսաբահայերին պատուհասած աղետը և կործանված սիրիական ինքնաթիռը դիտում են որպես 1915 թվականի շարունակություն:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}