Հասարակական08:11, 31 Մարտ 2014
Թուրքական իշխանությունները դիմել են ընտրակեղծքիների. ուշագրավ մի փաստ

Նախօրեին Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)
ընտրություններում արձանագրվել են ոչ միայն խմբակային բախումների,
անկարգությունների, սպանությունների դեպքեր, այլ նաև գործող իշխանությունների
կողմից կատարված ընտրակեղծիքներ: Թուրքական լրատվամիջոցներն ուշադրություն են
հրավիրում Ստամբուլի Բաքըրքյոյ վարչական շրջանի թաղամասերից մեկի ընտրատեղամասում
նկատված ուշագրավ մի ընտրակեղծիքի վրա:
Ինչպես հայտնում է«Հաբերդար» լրատվական կայքը, Բաքըրքյոյի Զեյթինլիք թաղամասի բնակիչներից մեկը քվեարկություն կատարելուց առաջ, երբ աչքի է անցկացրել իրենց բազմաբնակարան շենքի բնակիչների ընտրացուցակը, հանկարծ նկատել է, որ 6-րդ հարկի հարևան բնակարանում, որտեղ փաստացիորեն ոչ ոք չի ապրում, որպես ընտրող գրանցված է 40 մարդ:
Ընտրախախտումը նկատած քաղաքացին անմիջապես ընտրական հանձնաժողովին ահազանգել է խնդրի մասին, բայց ոչ մի արդյունքի չի հասել:
Նշենք, որ հրապարակված նախնական տվյալների համաձայն` ՏԻՄ ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ընդհանուր ձայների 45, իսկ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ)` 28 տոկոսը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |