Հասարակական08:45, 07 Ապրիլ 2014
Թուրքիայում «Youtube»-ը դիմել է Սահմանադրական դատարան

Թուրքիայում «Youtube»-ը իր փաստաբանի միջոցով դիմել է Սահմանադրական դատարան`
պահանջելով դադարեցնել «Youtube»-ի արգելափակումը:
Բացի այդ, «Youtube»-ը ներկայացնող փաստաբանը` Գյոնենչ Գյուրքայնաքը, հայց է ներկայացրել
նաև Անկարայի 4-րդ վարչական դատարան:
Նշենք, որ YouTube-ը Թուրքիայում արգելափակվեց այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց Թուրքիայի արտգործնախարարությունում անցկացված Սիրիա ներխուժման պլանի գաղտնի քննարկման ձայնագրությունը: Երկրի վարչապետն ու արտգործնախարարը պետական նիստերի գաղտնալսումը և հրապարակումը համարեցին Թուրքիայի դեմ ուղղված լրտեսական քայլ, իսկ սոցկայքի արգելափակումը` ազգային անվտանգության հարց: Իսկ դատարանի ընդունած որոշման պատճառաբանության մեջ նշված է եղել, որ կայքի արգելափակումը կապված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի հասցեին վիրավորանք պարունակող նյութերի առկայության հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |