Հասարակական08:16, 11 Ապրիլ 2014
Radikal. «Քեսաբի դեպքերի հետևանքները, որպես մեղքի բեռ, մնալու են Թուրքիայի վրա»

Քեսաբցիները հանգստանալու համար չեն գնացել Լաթաքիա, նրանք տեղահանվել են: Քեսաբցիները
ստիպված են եղել լքել իրենց տները Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալ
գրոհայինների պատճառով: Նման դիտարկումներով է հանդես եկել թուրքական «Ռադիքալ»
պարբերականի սյունակագիր Ֆեհիմ Թեշթեքինը: Ըստ նրա` տեղի ունեցածի հետևանքների
ամբողջ ողբերգությունը, որպես մեղքի բեռ, մնալու է Թուրքիայի վրա, քանի որ
վերջինիս թողտվությամբ է տեղի ունեցել իսլամիստ ծայրահեղականների ներխուժումը
Քեսաբ:
Հոդվածի հեղինակը ներկայացնում է Քեսաբից Թուրքիա տեղափոխված 2 քույր տատիկների իրական պատմությունը: Թուրքական մամուլը ի լուր ամենքի հայտնում էր, թե Թիթիզյան քույրերն իրենք են ցանկացել ապաստան գտնել Թուրքիայում: Մինչդեռ պարզվում է, որ նրանք ցանկացել էին Լաթաքիա մեկնել, բայց Քեսաբը զավթած ծայրահեղականները նրանց հանձնել են Թուրքիային:
«Թուրքիան կարիք ունի «հայերին գրկաբաց ընդունեցինք» հեքիաթի, իսկ զինյալները` հայաթափ Քեսաբի»,- ընդգծում է Թեշթեքինը:
Երբ Թիթիզյան քույրերին հարցրել, թե արդյոք քեսաբցիները սպասում էին, որ կլինի զինված հարձակում, նրանք պատասխանել են. «Ոչ չէինք սպասում, բայց ասում են, որ Էրդողանն է ճամփա բացել գրոհայինների առաջ: Եթե Էրդողանը նրանց առաջ ճամփա չբացեր, այդքան շատ վատ մարդ չէր լցվի Քեսաբ: Այդ մարդիկ Թուրքիայից են եկել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |