Հասարակական07:56, 14 Ապրիլ 2014
Այսօր հայտնի կդառնա Թուրքիայում «Twitter»-ի հետագա ճակատագիրը

«Twitter» միկրոբլոգի ղեկավարներից մեկը` Քոլին Քրոուելը այսօր կմեկնի Թուրքիա` այդ երկրում «Twitter»-ի հետագա ճակատագիրքը քննարկելու համար:
Քրոելը հանդիպումներ կունենա Թուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության խորհրդի, ինչպես նաև Հեռահաղորդակցություն և կապի վարչության ղեկավարների հետ և կքննարկի միկրոբլոգի հետագա պլանները և դրանց համապատասխանությունը Թուրքիայի օրենսդրական դաշտին:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Թուրքիայում արգելափակվել էր «Twitter» միկրոբլոգը ,այն բանից հետո, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Բուրսա քաղաքում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել էր. «Թվիթեր-մվիթեր, այդ ամենը արմատախիլ ենք անելու»:
Սակայն ավելի ուշ Թուրքիայի ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց սոցկայքի արգելափակումը և դրա հասանելիությունը վերականգվեց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |