Հասարակական10:12, 16 Ապրիլ 2014
Թուրքիայում ծնելիությունը նվազել է

«Թուրքիայի Վիճակագրական խորհրդի տվյալներին նայելով` կարող ենք ասել, որ վարչապետ
էրդողանի «ամենաքիչը 3 երեխա» պահանջը քաղաքացիների կողմից անտեսվել է»,- գրում է
թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Ըստ աղբյուրի` Թուրքիայի վիճակագրական խորհուրդը հրապարակել է տվյալներ, որոնք
փաստում են , որ Թուրքիայում ծնելիությունը նվազել է 0.3 %-ով:
Այն դեպքում, երբ 2012 թվականին ծնվել է 1
միլիոն 286 հազար 828 երեխա, 2013-ին երկրում նորածինների թիվը կազմել է 1 միլիոն
283 հազ 62: Ի դեպ 2013 թվականին ծնված
երեխաների 51%-ը տղաներ են, իսկ 49%-ը` աղջիկ:
Նշենք, որ Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի (TurkStat)»-ի կողմից ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն` երկիրը «ծերանում է», այսինքն երկրում շարունակաբար նվազում է մինչև 17 տարեկան անձանց թիվը:
«Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի» հաշվարկներով` արդեն 2023 թվականին Թուրքիայում մինչեւ 17 տարեկանների թիվը կկազմի 20 տոկոս` ընդհուպ մոտենալով եվրոպական երկրների ծնելիության ցուցանիշներին: Այդ պատճառով էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատեհ, թե անպատեհ առիթի դեպքում թուրքերին կոչ է անում առնվազն 3 երեխա ունենալ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |