Հասարակական13:57, 24 Ապրիլ 2014
Պոլսի Հայոց պատրիարքությունը ընդունել է Էրդողանի ցավակցությունը

Պոլսի Հայոց պատրիարքությունը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձի վերաբերյալ գրավոր
հայտարարություն է տարածել:
Էրդողանի հայտարարությունը
բնորոշվել է ապագային միտված քայլ և հիմնաքար Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև կամուրջ կառուցելու համար:
Հայտարարության մեջ նշվում է, որ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ-ն հայ-թուրքական հարաբերությունների դրական առաջընթացի համար բազմիցս առաջարկել էր հայ-թուրքական սահամանին համատեղ հուշարձան կառուցել՝ որպես երկու ժողովուրդների միմյանց վշտերը կիսելու խորհրդանիշ:
«Թուրքիայի քաղաքացի հայերը հավատում են, որ կտեսնեն այն երջանիկ օրը, երբ
Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդների վիշտը կթեթևանա, վերքը կբուժվի: Որպեսզի դա իրականանա, կարծում ենք՝ ճիշտ կլինի հրաժարվել թշնամանք սերմանող ատելության արտահայտություններից: Վարչապետի ցավակցությունը սիրով ընդունում ենք: Մեր հավատքի հնագույն կրոնական ավանդույթներին համապատասխան աղոթքով հիշում ենք զոհվածներին: Թող Աստված ընդունի մեր աղոթքները և վիրավոր սրտերը փշերից մաքրելով բերրի հող դարձնի, որտեղ կծաղկեն փոխադարձ սիրո, հարգանքի սերմերը»,- նշված է հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |