Հասարակական07:14, 25 Ապրիլ 2014
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերին

Արդեն 3-րդ տարին է, ինչ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի
ոգեկոչման միջոցառում է իրականացվում: Ապրիլի 24-ին Թաքսիմում հավաքվել էին Թուրքիայի
հարյուրավոր քաղաքացիներ` մասնակցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի
հիշատկման արարողությանը:
Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի տեղեկացմամբ` զոհերի հիշատակը սգացող ավելի քան 1000 մարդ շուրջ 1 ժամ նստացույց են արել: Իրենց առջև պարզելով 1915-ին գազանաբար սպանված հայ մտավորականների նկարները` մեկ առ մեկ ընթերցել են նրանց անունները: Նստացուցի մասնակցիներն իրենց հետ բերել էին նաև հանրապետական Թուրքիայում սպանված Դինքի և Սևակ Շահին Բալըքչըի լուսանկարները: Զոհերի նկարների վրա մեխակներ են դրվել և կատարվել է մոմավառություն:
Ի պատասխան Թաքսիմում կազմակերպված այդ ոգեկոչման արարողությանը` մերձակայքում 10-15 հոգանոց մի խումբ «Հայոց ցեղասպանությունը սուտ է» խորագրող ակցիա է իրականացրել: Խմբի անդամները եղել են «Ժողովրդի ազատագրում» կուսակցության անդամներ: Ոստիկանությունը այդ երկու հակադիր խմբերի միջև բարիկադներ է դրել` կանխելու հնարավոր որևէ բախում կամ անկարգություն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |