Հասարակական07:33, 28 Ապրիլ 2014
Աթաթուրքի հայ ատամնաբույժի թոռը շնորհակալություն է հայտնել Էրդողանին
Թուրքաբնակ հայ գործարար Լեոն Արմանլըն
շնորհակալական հայտարարություն է տարածել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի
ցավակցական ուղերձին ի պատասխան:
Շնորհակալական ուղերձը հրապարակվել է թուրքական «Հյուրրիյեթ» թերթում:
Արմանլըն նշել է, որ իր պապը Լեոն Հակոբյանը Աթաթուրքի ատամնաբույժն է եղել, ինքը
ծառայել է թուրքական բանակում, իր երեխանները սովորում են թուրքական դպրոցներում, իսկ Թուրքիայում ապրող հայ քաղաքացիները շատ
երջանիկ են և այնտեղ ապրելու համար իրենց շատ հպարտ են զգում:
Արմանլըն, անցելով Էրդողանի գովերգին, նշում է, թե նա իսկապես մեծատառով մարդ է, մեծ պետական այր:
Հայրական կողմից հայկական արմատներ
ունեցող գործարարը Էրդողանին համեմատում է նաև Աթաթուրքի հետ՝ նրան անվանելով
Աթաթուրքից հետո 2-րդ մեծագույն պետական գործիչ:
Հիշեցնենք, որ Քեմալ Աթաթուրքը Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է եղել և
առաջին նախագահը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |