• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 14:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:09, 28 Ապրիլ 2014

Թուրք բլոգեր. «Պարոն վարչապետ, մենք չենք հավատում Ձեր անկեղծությանը»

Թուրք բլոգեր. «Պարոն վարչապետ, մենք չենք հավատում Ձեր անկեղծությանը»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 23-ին հղած ցավակցական ուղերձի արձագանքները շարունակվում են: Թուրքական «Ռադիքալ» թերթի բլոգում հոդվածներ հեղինակող Ջեմ Աքբալիքը դրականորեն չի արտահայտվել Էրդողանի ուղերձի մասին: «Պարոն վարչապետ, մենք չենք հավատում Ձեր անկեղծությանը» վերտառությամբ հոդվածում բլոգերը նշում է, որ սկզբում, իսկապես, անակնկալի էր եկել` տեսնելով հումանիզմի ու դեմոկրատիայի դիրքերից արված վարչապետի ցավակցությունը:

«Կանգ առա ու մտածեցի. միտս եկան նախկինում ձեր հայտարարած կարգավորման նախաձեռնությունները` քրդական, ալևիական, ժողովրդավարական... Մարդիկ չգիտեմ, բայց ես ձեր ասածները ընկալում եմ որպես ժամանակ շահելու և վարկանիշ բարելավելու հնարք: Իսկ թե ինչ է եղել ձեր վարկանիշին, դու դա ինձանից շատ ավելի լավ գիտեք»,- գրում է բլոգերը և հիշեցնում, թե ինչպես 2013-ի ամռանը Գեզիի հակակառավարական ցույցերի ժամանակ ի ցույց դրվեց Էրդողանի վարչակազմի իրական ավտորիտար էությունը:

Ըստ Աքբալիքի` Էրդողանի ուղերձը վստահություն չի ներշնչել հատկապես այն բանից հետո, երբ նա լրագրողների հետ զրույցում դարձյալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շաղկապել է ղարաբաղյան հիմնախնդրի հետ:

«Միանգամից տպավորություն է ստեղծվում, որ ձեր ուղերձն անկեղծ չէր: Այն ընկալվեց իբրև Հայոց ցեղասպանության հետ կապված միջազգային ճնշումները մեղմացնելու համար կատարված հնարք»:

Այնուհետեև թուրք բլոգերը հակիրճ թվարկում է բոլոր այն իրողությունները, որոնց պատճառով էլ Էրդողանն այլևս չունի վստահության պաշար իր անկեղծության հանդեպ:

Հրանտ Դինքը սպանվել է Էրդողանի վարչապետության ժամանակ ու մինչև օրս իրական հանցագործները և պատվիրատուները հայտնաբերված չեն: «Էրգենեքոն»-ի քրգործով դատապարտվածները, ովքեր մեղադրվում էին «զուգահեռ պետությանը» մաս կազմելու մեջ,  հիմա ազատ են արձակվում: Էրդողանը սպառնում է երկրից վռնդել քաղաքացիություն չունեցող հայերին: Աջակցություն է ցուցաբերում հայաբնակ Քեսաբի վրա զինված հարձակում կազմակերպող ջիհադականներին և այլն:

«Կարճ ասած, պարոն վարչապետ, այս երկրում ապրող ժողովուրդները Ձեր խոսքերին չեն հավատում, ձեր անկեղծությանը չեն հավատում»,- ամփոփում է բլոգերը` ընդգծելով, որ Էրդողանն իրականում վախենում է տապալվելուց, քանի որ քաջ գիտակցում է, որ այդ դեպքում ուղղակի կհայտնվի բանտում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}