Հասարակական13:17, 29 Ապրիլ 2014
Աթաթուրքը դժոխքի առաջնորդն է. Թուրքիայի քաղաքացու գրառումը սոցկայքում

«Թուրքիայի ավիաուղիներ» ընկերությունում որպես տեխնիկ աշխատող Ֆաթիհ
Յեշիլօվան FaceBook սոցիալական կայքում մեկնաբանություններ է թողել` բացահայտ
վիրավորանքներ ուղղելով Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքին:
Այս մասին հայտնող թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը նշվում է, որ սոցկայքում տեղադրված է եղել Պակիստանում արված մի վահանակի լուսանկար, որտեղ գրված է «Ataturk Avenue» (Աթաթուրքի պողոտա): Յեշիլովան էլ նկարի տակ կատարել է հետևյալ գրառումը.
«Ալլահը թող պակիստանցիներին խելք տա, մեզ էլ, նրանց էլ ազատի այս փորձանքից»:
Յեշիլովան Աթաթուրքին նաև անվանել է գյավուր (անհավատ) և նշել, որ ովքեր
սիրում են Աթաթուրքին, անհապաղ պետք է ապաշխարհեն:
Սոցկայքի բազմաիթվ օգտատերեր անմիջապես կոշտ արձագանքներ են հասցեագրել Յեշիլովային: Վերջինս էլ, ի պատասխան այդ գրառումների, կարճ եզրափակել է. «Աթաթուրքը դժոխքի առաջնորդն է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |