Հասարակական09:02, 01 Մայիս 2014
Ստամբուլում մայիսի 1-ը լարված է սկսվել. ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում այսօր` մայիսի 1-ին, «Աշխատավորի և հանդուրժողականության օրը», տեղի են ունենում ցույցեր, բախումներ:
Ստամբուլի քաղաքապետարանն արգելել էր ցույցեր անցկացնել Թաքսիմ հրապարակում, բայց ցուցարարները փորձել են մտնել ոստիկանների խիստ հսկողության տակ գտնվող հրապարակ և դա լարվածության պատճառ է դարձել:
Թուրքական մամուլի տեղեկացմամբ` ոստիկանությունը կրկին կիրառում է արցունքաբեր գազ և ջրցան մեքնենաներ, իսկ ցուցարարները ոստիկանների վրա նետում են քարեր ու դյուրավառ հեղուկով տարաներ:
Լարված է ոչ միայն Թաքսիմը, այլ Ստամբուլի մյուս թաղամասները ևս: «Օքմեյդան թաղամասը մարտադաշտ է հիշեցնում» ,-գրում է թուրքական «Զաման» պարբերականը: Այստեղ քաղաքացիների և իրավապահ մարմինների միջև բախումներ են տեղի ունենում: Այրվում են մեքենաներ ու գրասենյակներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |