Հասարակական08:19, 05 Մայիս 2014
Թուրք հրապարակախոսը Բուենոս Այրեսում դատապարտել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը
Թուրք գրող, հրապարակախոս, գրահրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարակոլուն Բուենոս
Այրեսում այս տարի արդեն 40-րդ անգամ անցկացվող գրքի միջազգային ցուցահանդեսում հանդես
եկել ելույթով: Զարակոլուն ելույթում դատապարտել է Հայոց ցեղասպանությունն ու
քննադատել է Թուրքիայի ներկայիս կառավարության վարած ժխտողական քաղաքականությունը:
Զարակոլուն, խոսել է
ցեղասպանության տարիներին սպանված հայ մտավորականների, ինչպես նաև վերջին
տարիներին Թուրքիայում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի մասին: Անդրադառնալով
Թուրքիայում գրողների ձերբակալության հարցին` թուրք հրապարակախոսը կոչ է արել
ազատ արձակել նրանց:
Ելույթում նա նաև նշել է, որ հպարտ է, որ կարողացել է հրատարակել 1993 թվականին
Թուրքիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից արգելված «Մուսա լեռան 40 օրը» գիրքը:
Նշենք, որ Բուենոս Այրեսում անցկացվող գրքի միջազգային ցուցահանդեսում 40 երկրից
1600 մասնակից է եղել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |