Հասարակական11:10, 05 Մայիս 2014
Սոցհարցում` Թուրքիայում. ո՞վ է լինելու նախագահ և ո՞վ` վարչապետ
Թուրքիայում անցկացվել է սոցհարցում` պարզելու հանրային կարծիքը երկրի հաջորդ նախագահի
ու վարչապետի հավանականության հարցում: Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվականի`
հարցման ենթարկված ավելի քան 4 հազար
քաղաքացիների 15.2 տոկոսի համոզմամբ` Ռեջեփ Թայիթ Էրդողանի` Հանրապետության
նախագահ ընտրվելուց հետո վարչապետը պաշտոնը կզբաղեցնի ներկայիս նախագահ Աբդուլլահ
Գյուլը: Իսկ 7.5 տոկոսը կարծիք է հայտնել, որ հաջորդ վարչապետը լինելու է գլխավոր
ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ
Քըլըչդարօղլու:
Ըստ քաղաքացիների ենթադրության` հավանական վարչապետի թեկնածուներ կարող են լինել «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին (5.6 %), փոխվարչապետ Բյուլեթն Արընչը (4.9 %), արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն (3.1 %):
Իսկ այն հարցին, թե օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքում ով կլինի Թուրքիայի նախագահ, քաղաքացիների 24. 5 տոկոսը համոզվածությամբ տվել է Էրդողանի անունը: Ըստ հարցումների արդյունքներից ստացված հավանականության` Աբդուլլահ Գյուլը 2-րդ տեղում է (23.2 %), իսկ Իլքեր Բաշբուղը` 3-րդ տեղում (11.8 %): Վերջինս պաշտոնաթող գեներալ է, նախկինում գլխավոր էլ Թուրքիայի զինված ուժերի շտաբը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |