Հասարակական07:39, 08 Մայիս 2014
Ռագըփ Զարաքոլուն` Բուենոս Այրեսի պատվավոր քաղաքացի
Թուրք հրապարակախոս, լրագրող և մարդու իրավունքների
պաշտպան Ռագըփ Զարաքոլուին Բուենոս Այրեսի քաղաքապետարանի կողմից «պատվավոր քաղաքացի» կոչմանն է արժանացել:
Բացի այդ, արգենտինացի պաշտոնյաների կողմից Զարաքոլուին շնորհվել է նաև
արիության մեդալ` մարդու իրավունքների, այդ թվում ազգային
փոքրամասնությունների իրավունքների, ինչպես նաև մտքի ազատության համար մղած
պայքարի համար:
Նշենք , որ օրերս Զարաքոլուն
Բուենոս Այրեսում մասնակցել է գրքի
միջազգային ցուցահանդեսին, որտեղ հանդես է եկել ելույթով: Զարաքոլուն ելույթում դատապարտել է Հայոց ցեղասպանությունն
ու քննադատել է Թուրքիայի ներկայիս կառավարության վարած ժխտողական քաղաքականությունը:
Զարաքոլուն, խոսել է ցեղասպանության տարիներին սպանված հայ մտավորականների, ինչպես նաև վերջին տարիներին Թուրքիայում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի մասին: Անդրադառնալով
Թուրքիայում գրողների ձերբակալության
հարցին` թուրք հրապարակախոսը կոչ է արել ազատ արձակել նրանց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |