Հասարակական10:03, 10 Մայիս 2014
Թուրքիայում աճել է միայնակ ծնողներով ընտանիքները թիվը

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել երկրի տնային
տնտեսությունների և ընտանեկան կառուցվածքի մասին: Նախորդ տարվա ուսումնասիրության
արդյունքներից պարզվել է, որ Թուրքիայում կա 20 մլն 220.578 տնային տնտեսություն:
Նշվածների 8.6 տոկոսը կազմում են մենանդամ ընտանիքները, իսկ միայնակ ծնողներով
ընտանիքները` 8.1 տոկոս, որը ավելացել է նախկին 7.8% ցուցանիշի համեմատ:
Գրանցված ընտանիքների 54 տոկոսն այն ընտանիքներն են, որտեղ ամուսիններն ունեն երեխաներ և ապրում են նրանց հետ, իսկ 15.8 տոկոսն այն զույգերի կազմած ընտանիքներն են, որտեղ երեխաներ չկան: Ընտանիքների 13.5 տոկոսում մեկ հարկի տակ ապրում են ավագ, միջին և կրտսեր սերունդների ներկայացուցիչներ: 2013 թվականին արձանագրված ապահարզանների 40.3 տոկոսը տեղի է ունեցել ամուսնական համատեղ կյանքի առաջին 5 տարում, իսկ 21.5 տոկոսը` 6-10 տարում:
Նշենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, 2013 թվականի տարեվերջի դրությամբ Թուրքիայի բնակչության թիվը հատել է 76 միլիոնը: Իգական սեռի ներկայացուցիչները կազմում են բնակչության 49.8 տոկոսը, արական սեռինը` 51.2 տոկոս:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |