• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 14:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:30, 14 Մայիս 2014

Թուրքիայում 3-օրյա սուգ է. ածխահանքի զոհերի թիվը հասել է 282-ի

Թուրքիայում 3-օրյա սուգ է. ածխահանքի զոհերի թիվը հասել է 282-ի

Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա ածխահանքում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով զոհված հանքագործների թիվը հասել է 282-ի: Ըստ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության` այդ մասին պաշտոնապես հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Նշվում է, որ զոհերի թվում կան նաև ածխահանքի 15 և 18 տարեկան աշխատակիցներ և փրկարարներ: Կան նաև տասնյակ վիրավորներ: Աղետի վայրում հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքներ է իրականացնում շուրջ 500 փրկարար:

Զոհերի մարմինները հուղարկավորության համար հանձնվում են նրանց ընտանիքներին: Վթարված ածխահանքում դեռ արգելափակված հանքագործներ կան: Զոհերի հարազատներին արդեն ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը տեղեկացրել է, որ երկրում հայտարարվում է եռօրյա սուգ` սկսյալ մայիսի 13-ից: Այդ օրերին Թուրքիայի պետական դրոշները կխոնարհվեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Թուրքիայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքները` ի նշան սգո: Իսկ նախագահ Աբդուլլահ Գյուլը չեղյալ է հայտարարել Չինաստան կատարելիք իր այցը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}