Հասարակական11:29, 15 Մայիս 2014
Թուրքիայի վարչապետը հարվածել է ցուցարարի (տեսագրություն)

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սոմա շրջանի բնակչությունը
դիմավորել է զայրույթի ու դժգոհության հուժկու ալիքով: Վարչապետին տեղափոխող
ավտոմեքենան խցանվել-մնացել է հոծ բազմության մեջ: Քաղաքացիները կառավարության
ղեկավարին թույլ չեն տվել հեռանալ: Էրդողանի թիկնազորը ստիպված է եղել նրան
պատսպարել մոտակա խանութում` հեռու պահելով քաղաքացիների բարկացած
գործողություններից:
Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքըի տեղեկացմամբ` Էրդողանն ու նրա օգնական Բյուլեն Արընչը բավականին նյարդային պահվածք են դրսևորել:
«Կան պնդումներ այն մասին, որ խանութ մտնելու պահին սկսված քաշքշուկի ժամանակ վարչապետը բռունցքով հարվածել է այնտեղ գտնվողներից մեկին: Ինչից հետո փոխվարչապետ Արընչը, իր թևերով փակելով վարչապետին, նրան դուրս է հանել դեպքի վայրից»,- տեղեկացնում է թուրքական կայքը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգի Սոմա շրջանում գտնվող ածխահանքում մայիսի 13-ին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով զոհվել է 282 հանքագործ: Այդ աղետի կապակցությամբ Թուրքիայում հայտարարվել է եռօրյա սուգ:
Ermeniahber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |