Հասարակական12:32, 16 Մայիս 2014
WFF զեկույց. Թուրքիայում ստրկացված դրության մեջ է գտնվում 120.201 մարդ

Ավստրալական Walk
Free Foundation իրավապաշտպան հիմնադրամը հրապարակել է աշխարհում ստրկության մակարդակը ցուցանող
զեկույց: Այն կազվել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, հետազոտական ինստիտուտների և գիտնականների հետ համատեղ աշխատանքի արդյունքում: «Ստկության ինդեքս» անվամբ
զեկույցում ընդգրկված է 162 պետություն, որոնք աղյուսակում դասակարգված են նվազման
կարգով: Ստրկության ցուցիչը որոշվել է 1.000 ազատ մարդու հաշվով:
«Թուրքիայի ամոթը» վերտառությամբ հրապարակման մեջ թուրքական «Օդա TV» լրատվականը տեղեկացնում է, որ զեկույցի վարկանիշային աղյուսակում Թուրքիան իր ստրկության ցուցիչով (7.40) զբաղեցրել է 90-րդ տեղը: Այս երկրում ստրկության մեջ է համարվում 120.201 քաղաքացի: Ստրկության տեսանկյունից Թուրքիան գնահատվել է որպես ամենառիսկային երկիրը եվրոպական մայրցամաքում:
Ըստ նշյալ զեկույցի չափանիշների` ժամանակակից ստրկության բնորոշիչներ են հանդիսանում հարկադիր աշխատանքը, ստիպողական ամուսնությունը, կախյալությունը վարկատուներից, մարդավաճառությունը և այլն: Իսկ ընդհանուր առմամբ աշխարհում արձանագրվել է ստրկական վիճակում հայտնված 29.8 մլն մարդու գոյության փաստ: Ամենավատ վիճակում ու ցուցակի առաջին հորիզոնականում Մավրիտանիան է, որտեղ կա 151.000 ստրուկ 3.7 մլն բնակչի հաշվով: Իսկ ամենաբարվոք վիճակը ցուցակը եզրափակող Իսլանդիան է, որտեղ կա 22 ստրուկ 320.000 բնակչի հաշվով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |