Հասարակական08:30, 16 Մայիս 2014
Էրդողանից ապտակ ստացած հանքափորը ներողություն է ակնկալում

Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմայի շրջանում ածխահանքերից մեկում
տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ
վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանությունը, թե նման բաները սովորական երևույթներ են, բողոքի պատճառ էր դարձել: Սոմայի
քաղաքապետարանի մոտ անցկացվող բողոքի ակցիա ժամանակ վարչապետը ստիպված էր պատսպարվել
խանութում, որտեղ մուտքի մոտ հարվածել մի քաղաքացու:
Թաներ Քուրուջուն թուրքական «Քանալ
Դ» հեռուստալիքի
ուղիղ եթերում հայնտել է, որ
Էրդողանի հարվածից հետո իր վրա
են հարձակվել
նաև նրա թիկնապահները:
Քուրուջուն
հայտնել է, որ
ինքը կապ չուներ ցուցարարնների հետ և խանութ
էր գնացել
պարզապես գնումներ անելու համար: Իմանալով
վարչապետի խանութ գալու մասին՝ ցանկացել է տեսնել
նրան, սակայն ամբոխի
հրմշտոցների հետևանքով հայտնվել է Էրդողանի
դեմ դիմաց, որն
էլ, ըստ
Քուրուջուի, ամբոխի վրա
բարկացած իրեն է հարվածել: Նա նաև
ցույց է տվել
մարմնի վրա առկա բռնության հետքերը, որոնք
հասցրել էին Էրդողանի թիկնապահները: Հարցին, թե
արդյոք բողոք կներկայացնի վարչապետ Էրդողանի դեմ, Քուրուջուն
բացասական է պատասխանել, սակայն նշել է , որ Էրդողանից
ներողություն է ակնկալում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |