Հասարակական08:05, 21 Մայիս 2014
Դիարբեքիրի նախկին քաղաքապետը ԱՄՆ-ում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Դիարբեքիրի
նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել հայկական
համայնքի ներկայացուցիչների հետ: Բայդեմիրը Նյու Ջերսիում հանդիպել է Դիարբեքիրից ԱՄն գաղթած հայերի հետ:
Դիարբեքիրի հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավար
խորհրդի նախագահ Էրգյուն Այըքի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ 2 տարի առաջ վերաբացված Դիարբեքիրի եկեղեցու
համար դրամահավաք է անցկացվել:
Էրգյուն Այըքը նշել է, որ չնայած ավերակի
վերածված եկեղեցին Թուրքիայի, Ամերիկայի, Կանադայի և Եվրոպայի հայերի
նվիրատվությունների շնորհիվ վերականգվեց, այնուամենայնիվ, Դիարբեքիրի
քաղաքապետարանի աջակցությունն էլ քիչ չի եղել:
Օսման Բայդեմիրը, իր հերթին հանդես գալով ելույթով, ասել է. «Միջագետքը և Քուրդիստանի տարածքը այստեղ ապրող բոլոր ժողովուրդների հայրենիքն է: Ցավոք, շատ մեծ աղետներ ենք ունեցել, և որոշ ժողովուրդներ ստիված են եղել թողնել իրենց հողերն ու հեռանալ: Առաջին հերթին սա վերաբերում է մեր եղբայր ժողովրդին` հայերին»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |