Հասարակական12:35, 23 Մայիս 2014
Թուրքիայի ածխահանքի զոհերի թիվը կասկածների տեղիք է տալիս

Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա ավանի ածխահանքում մայիսի 13-ին տեղի ունեցած
ողբերգական վթարի զոհերի իրական թիվը հանրության համար շարունակում է հակասական ու
անորոշ մնալ: Պաշտոնական տվյալների համաձայն` վթարին զոհ է գնացել 301 հանքափոր, իսկ
վիրավորվել է 486-ը:
Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականի էլ. կայքը, սակայն, վկայակոչելով փորձագիտական զեկույցը, նշում է, որ զոհերի թիվն արձանագրված է 307: Իսկ ավելի վաղ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության կողմից պաշտոնապես հրապարակած զոհերի անվանացանկում տեղ գտած անճշտությունը կասկած էր հարուցել զոհերի թիվն իրականում 722 լինելու մասին:
Նշենք, որ աղետից հետո Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում բողոքի բազմամարդ ցույցեր էին տեղի ունենում, որոնք ընթանում էին հակակառավարական լոզունգներով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |