Հասարակական10:23, 26 Մայիս 2014
Հրապարակվել են Գեզիի ցույցերի զոհերի ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ

Թուրքիայի առողջապահության նախարարը Մեհմեթ
Մյուեզզինօղլուն հրապարակել է տվյալներ ` նախորդ տարվա մայիսի վերջին տեղի
ունեցած Գեզիի ցույցերի ժամանակ վիրավորվածների ու մահացածների թվի վերաբերյալ:
Նախարարն ասել է, որ 2013 թվականի մայիսի 28-ից մինչև օրս Գեզիի ցույցերի
մասնակիցներից բժշկի է դիմել 4 հազար 329 հոգի, որոնցից 1 269 հիցանդանոց են տեղափոխվել
շտապ օգնության մեքենաներով:
Ըստ նախարարի` Գեզիի դեպքերի ընթացքում մահացել է 4 հոգի, որոնցից մեկը եղել է ոստիկան:
Հիշեցնենք, որ 2013 թվականի ամռան սկզբին Ստամբուլի Գեզի զբոսայգու բնապահպանական շարժումից հակակառավարական հզոր ցույցերի վերածված հանրային բողոքը սաստելու համար թուրքական ոստիկանությունը իրականացրել էր անհամաչափ ուժային գործողություններ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |