Հասարակական09:18, 30 Մայիս 2014
Թուրքիայում ևս մեկ ցուցարար զոհ գնաց ոստիկանության բիրտ գործողություններին. 64-ամյա թրքուհին մահացել է

64-ամյա թրքուհի Էլիֆ Չերմիքը , անցած տարվա դեկտեմբերի 22-ին Ստամբուլում հակակառավարական բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից կիրառված արցունքաբեր գազի պատճառով սրտի կաթված էր ստացել և անգիտակից վիճակով տեղափոխվել հիվանդանոց: 159 օր կոմայի մեջ մնալով` կինը այսօր մահացել է:
Ըստ «Ռադիկալ» թերթի` 2 երեխաների
մայր Էլիֆ Չերմիքը մասնակցել էր երկրում կոռուպցիոն սկանդալից հետո տեղի ունեցեղ բողոքի ակցիաներից մեկին: Բողոքի քայլերթի ժամանակ նա լրագրողի այն հարցին, թե ինչպիսի երկիր է ուզում, ասել էր «Լավ երկիր եմ ուզում» :
Թուրքական «Ռադիկալ » թերթում կնոջ մահվան
վերաբերյալ լուրը կրում է « Լավ
երկիր ցանկացող Էլիֆ Չերմիքն արդեն չկա» վերնագիրը:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 11-ին 269 օր կոմայի մեջ մնալուց հետո մահացել էր 15-ամյա Բերքին Էվլանը, ով կոմայի մեջ էր ընկել Գեզիի ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից կիրառված գազային ատրճանակից հասցված ծանր վնասվածքի պատճառով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |