Հասարակական08:02, 05 Հունիս 2014
Աթաթուրքը` Կարաբեքիրին «Դուք ստորություն եք արել հայերի հանդեպ»

Թուրքիայում արևելյան Աղըրի քաղաքապետ Սըրրը Սաքըքը հայտարարել է, որ Քյազիմ Կարաբեքիրի անունը կրող փողոցների անունները փոխելու է: Նա հայտնել է, որ Կարաբեքիրի անունը և՛ քրդերի, և ՛ հայերի հիշողության մեջ բացասական հետք է թողել: Այս համատեքստում Սաքըքը հիշեցրել է նաև Մուստաֆա Քեմալի՝ Քյազիմ Կարաբեքիրին ասված խոսքերը. «Դուք ստորություն եք արել հայերի հանդեպ»:
Քաղաքապետի այս որոշումն առաջացրել էր
թուրք պատմաբանների դժգոհությունը և
վրդովմունքը:
Սըրրը Սաքըքը, «CNN Türk»-ի եթերից
խոսելով թուրք պատմաբանների քննադատությունների մասին, նշել է, որ նրանք պաշտոնական պատմություն են ներկայացնում և
ճշմարտությունը չեն ասում:
«Ինձ չի հետաքրքրում նրանց պատմածը: Ես
մի մարդ եմ, ով գիտի իրական պատմությունը և գիտի, թե ինչ է ասում: Աղըրում 1930-ականներին
քրդերին ռմբակոծած, քրդերի նախնիներին սպանած օդաչուների հուշարձանն էին տեղադրել:
Իմ հիմնական նպատակը այդ փողոցների անունները փոխել և անվանելն է այս երկրի խիղճը խորհրդանշող անձանց՝ Նազըմ Հիքմեթի, Յաշար Քեմալի և Ահմեթ Արիֆի անուններով»:
Սաքըքը տեղեկացրել է նաև, որ այս հարցում
վերջնական խոսքը պատկանում է Աղըրի բնակիչներին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |