Հասարակական06:57, 05 Հունիս 2014
Առաջարկ կա Թուրքիայում բնակվող հայերին քաղաքացիություն շնորհել

«Թյուրքական համաշխարհային ֆորում»
կառույցի «Իմաստուն մարդկանց խորհուրդ»-ը գումարել է ժողով, որի արդյունքում
կազմվել է «Միջանկյալ արդյունքներ» անվամբ զեկույց: Զեկույցում նշյալ խորհրդի
կազմում ընդգրկված անվանի գիտնականները, մտավորականները հանդես են եկել մի շարք պատմական
առաջարկներով: Դրանք ներկայացնում է «Թայմ Թուրք» լրատվական ծառայությունը:
Նշվում է, որ խորհրդի անդամները դրական են վերաբերվում ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հայությանը հղած ցավակցական ուղերձին: Բացի այդ առաջարկում են Թուրքիայում բնակվող հայերին քաղաքացիություն շնորհել, վերանորոգելով «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում» գտնվող վանքերի հույներին պատարագ մատուցելու հնարավորություն տալ:
Ըստ զեկույցի` անդրատլանտյան և անդրխաղաղօվկիանոսյան կառույցներով պետք է նոր կարգ հիմնել, նախաձեռնողականություն հանդես բերել, պետք է թյուրքական հանրապետությունների համալսարանների կողմից ընդունելի դարձնել միմյանց դիպլոմները, ձևավորել հաղորդակցության ընդհանուր լեզու:
«Մոնղոլիայի, Չինաստանի և Ռուսաստանի թյուրքերը վերացման եզրին են, այդ առումով շտապ պետք է UNESSCO-ին գործի մղել»,- ասված է զեկույցում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |