• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 13:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:03, 09 Հունիս 2014

Քոփթաշ. «Էրդողանի ուղերձը դրական է, բայց հարցեր կան»

Քոփթաշ. «Էրդողանի ուղերձը դրական է, բայց հարցեր կան»

Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» շաբաթաթերթի  գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը  խոսել է  վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցական ուղերձի մասին: Քոփթաշը  այն ընդհանուր առմամբ դրական է գնահատել և նշել, որ այն իր մոտ շարք «բայցեր» է առաջացրել:

Թուրքական «Բուգյուն» լրատվական կայքում հրապարակված հարցազրույցում Քոփթաշը նախևառաջ մտահոգիչ է համարել,  որ հայերի սպանությունները և տեղահանությունը ներկայացվում է որպես պատերազմական կորուստ՝ համատեղ ցավի գաղափար ստեղծելով: Քոփթաշը կարծում է, որ  համատեղ ցավի զգացումը նպատակ ունի քողարկել հայերի հետ կատարվածը:
«Սա շատ լուրջ խնդիր է, և կարծում եմ, որ այս իմաստով տեքստը ժխտողական է»,-ասել է Քոփթաշը:

Քոփթաշին մտահոգող երկրորդ հանգամանքն այն է, որ ցավակցական ուղերձում որևէ կերպ չի նշվում «Միություն և առաջադիմություն» (Իթթհադ վե թերաքքի՝ երիտթուրքեր) կուսակցության անունը, որն էլ կայացրել էր տեղահանության որոշումը:
«Եթե «Միություն և առաջադիմություն»-ն այսօր գոյություն ունենար և լիներ ընդդիմության շարքերում, վստահ եմ, որ վարչապետը կասեր. «Միություն և առաջադիմություն»-ը սպանել է հայերին»: Ճիշտ այնպես, ինչպես ասաց Դերսիմի դեպքերի հետ կապված՝ մեղադրելով «Ժողովրդահանարապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցությանը»,-նշել է «Ակոսի» խմբագիրը:
Լրագրողի հարցին, թե ինչու երիտթուրքերի անունը չի նշվում, Քոփթաշը  պատասխանել է, որ պատճառներից մեկն էլ այն է, որ  նշյալ կուսակցության ղեկավար հատվածը անցել է «Ժողովրդահանրապետական» կուսակցության շարքերը, իսկ մի մասն էլ եղել է հանրապետության հիմնադիր Աթաթուրքի շրջապատից: Ըստ Քոփթաշի՝ Էրդողանը գուցե քննադատում է այդ ժամանակվա ԺՀԿ-ին, իհարկե Աթաթուրքին չանդրդառնալով, սակայն առանձնապես չի հարցնում, թե ինպես է ստեղծվել պետությունը: Քոփթաշի բնութագրմամբ  փոքրամասնությունների հանդեպ նրանց քաղաքականությունը  քննադատել նշանակում է հայտնվել ականապատ տարածքում, իսկ վարչապետը դա չի ուզում:

«Այդ ականապատ տարածք մտնելու դեպքում տեղահանված հայերի փոխհատուցման պահանջներն ի հայտ կգան: Մարդկանց ձեռքին իրենց սեփականության վկայականները կան և նրանք իրենց ընտանիքների սպանության պատճառով կորուստներ են կրել:  Դրանք գուցե մեծ դատական հայցերի և այլ ճնշումների հարց կարող են դառնալ: Նման հաշվարկը սարսափելի է թվում: Ուստի, կարծում եմ, որ  2015-ին և հետո հետյևալ հաշվարկով  են շարժվում. անել չափավոր հայտարություններ, որոնք իրավական հետևանքներ չեն ունենա, բայց սիրտ կմեղմեն: Նվազագույնը տալով՝ ստանալ առավելագույնը»,-ասել է Քոփթաշը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}