Հասարակական09:26, 11 Հունիս 2014
Թուրքիայի կրոնական գործերի խորհուրդը հորդորում է թուրք տղամարդկանց մազերը սև չներկել

Թուրքիայի կրոնական գործերի խորհուրդը հորդորում է թուրք
տղամարդկանց մազերը սև չներկել
Թուրքիայի կրոնական
գործերի գլխավոր խորհուրդը հայտարարություն է տարածել այն մասին,որ տղամարդիկ չպետք
է իրենց մազերը ներկեն սև գույն:
Խորհուրդը, պատասխանելով մի խումբ քաղաքացիների այն հարցին, թե կանանց և տղամարդկանց
մազերի ներկումը ինչքանով է թույլատրելի, ասել է . «Մարդու մաքուր , կոկիկ և
խնամված տեսքը բխում է իսլամի դրույթներից: Միայն թե իսլամում նաև ասվում է , որ տղամարդիկ
չպետք է իրենց մազերը ներկեն սև: Նրանք կարող են ներկել հինայի և այդ երանգի
գույներով»:
Ըստ թուրքական «Հյուրիյեթ» լրատվական կայքի` խորհուրդը կանանց համար նման
սահմանափակում չի սահմանել:
«Կանայք, իրենց ամուսինների թույլտվությամբ, կարող են իրենց մազերը ներկել ցանկացած
գույն»,-ասվում է խորհրդի հայտարարության մեջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |