Հասարակական09:53, 11 Հունիս 2014
Թուրքիայում տեղացիների և սիրիացի փախստականների միջև կրկին բախում է տեղի ունեցել

Թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող թուրքական Քիլիս քաղաքի թաղամասերից մեկում բախում է տեղի ունեցել տեղացիների ու սիրիացիների
միջև: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով 6 թուրք վիրավորվել
է ու տեղափոխվել հիվանդանոց:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս նմանատիպ մի միջադեպ տեղի էր ունեցել Անկարայում, որտեղ
տեղացիների և սիրիացի փախստականների միջև լարվածություն է ստեղծվել: Սիրիացիներից մեկը հարվածել էր թաղամասի բնակիչներից մեկին, ինչից հետո տեղացիները փորձել էին վրեժ լուծել սիրիացիներից:
Նրանք քարեր էին շպրել այն շենքի վրա, որտեղ բնակվում են սիրիացի գաղթականները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |