Հասարակական06:35, 16 Հունիս 2014
Ստամբուլում դանակահարվել է երեք հայ, մեկը տեղում մահացել է

Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում հունիսի 14-ի երեկոյան տեղի է ունեցել
վիճաբանություն, որի հետևանքով անհայտ անձինք դանակահարել և մարմնական վնասվածք են
պատճառել երեք հայի, որոնցից մեկը մահացել է:
Թուրքական «TRT հաբեր» լրատվականը տեղեկացնում է, որ սպանվածը 36-ամյա Համբարձում Հարությունյանն է, ով մահացել է հենց դեպքի վայրում: Նրա որդին` 11-ամյա Գառնիկ Համբարձումյանը և ընկերը` 30-ամյա Մարտինը (ազգանունը նշված չէ) դանակահարվել են: Վիրավորները շտապ հոսպիտալացվել են:
Տուժողներից Մարտինը Ստամբուլի ոստիկանությանը հայտնել է, որ իրենց վրա հարձակվել էր երեք հոգանոց մի խումբ, իսկ դանակահարությունից անմիջապես հետո դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հավելենք, որ թուրքական որոշ լրատվամիջոցներ (Զաման, Սի Էն Էն Թուրք) նշում են, որ սպանված և վիրավորված հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացինե են:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |