Հասարակական07:38, 01 Հուլիս 2014
Արամ Աթեշյանին շնորհվել է «Դիարբեքիրի մշակույթի դեսպան» տիտղոսը

Կ. Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պատվավոր
ընդունելության է արժանացել Դիարբեքիրի քաղաքապետարանում: «Ձեր ներկայությունը
միշտ երջանկացնում է մեզ»,- դիմավորելիս ասել է քաղաքապետարանի ղեկավար մարմնի
ներկայացուցիչներից Ֆըրաթ Անլըն: Վերջինս ակնկալիք է հայտնել, որ Դիարբեքիրի
հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պես կվերանորոգվի ու պատարագի առաջ իր դռները
կբացի նաև Սուրբ Սարգիս եկեղեցին:
Անլըն Դիարբեքիրում բնակվող բոլոր ժողովուրդների անունից ցանկություն է հայտնել արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհել «Դիարբեքիրի մշակությի դեսպան» տիտղոսը` հիշեցնելով, որ նման տիտողսի արժանացել են նաև երաժիշտ Սեզեն Աքսուն, ռեժիսոր Ֆերզան Օզփեթեքը: Աթեշյանը սիրով է ընդունել նման պատվավոր տիտղոսը ու ուրախությամբ ընդգծել իր` դիարբեքիրցի լինելու հանգամանքը:
Պատրիարքի փոխանորդը ևս մեկ անգամ ընգծել է Սուրբ Սարգիս եկեղեցու վերաբացման անհրաժեշտությունը` նշելով, որ Սուրբ Կիրակոս այցելող հավատացյալները շատ են հարցնում, թե երբ կգործի Սուրբ Սարգիս եկեղեցին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |