Հասարակական15:43, 02 Հուլիս 2014
Պոլսահայ հայտնի լուսանկարչին Բողազիչի համալսարանը շնորհել է «Պատվո դոկտորի» կոչում

Պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը Ստամբուլի Բողազիչի համալսարանի կողմից արժանացել է «Պատվո դոկտորի» կոչման:
Ալբերտ Լոնգ Հոլլ սրահում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ Բողազիչի համալսարանի ռեկտոր Գյուլայ Բարբարոսօղլուն «Պատվո դոկտորի» կոչման հավաստագիրն անձամբ է հանձնել անվանի արվեստագետին:
Ռեկտորն իր խոսքում նշել է, որ Գյուլերին այս կոչումը շնորհվում է Թուրքիայի պատմությունն ու առօրյան աշխարհին ներկայացնելու համար:
Թուրքական «Մանշեթ թիվի» լրատվական կայքի հաղորդմամբ՝ հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքը, որն իր խոսքում նշել է, թե հեշտ է մեծանուն նկարչին պարգևատրելը, սակայն ամենակարևորը նրա գործերի արխիվի պահպանությունն է:
Հաղորդվում է, որ Գյուլերի աշխատանքները կցուցդրվեն Բողազիչի համալսարանում ողջ հուլիս ամսվա ընթացքում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |