Հասարակական11:06, 09 Հուլիս 2014
Թուրք հաքերները կոտրել են «Ակոս»-ի կայքը և սպառնացել վերացնել հայերին

Ստամբուլում հրատարակվող «Ակոս» երկլեզու (հայերեն, թուրքերեն) պարբերականի էլեկտրոնային կայքը ենթարկվել է հաքերային հարձակման: Կայքը կոտրելուց հետո հաքերները տեղադրել են Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեծադիր լուսանկարը, գրել ռասիստական արտահայտություններ այլոց և գովեստի խոսքեր Էրդողանի հասցեին:
«Մենք շատ ենք տեսել ձեզ պես դավաճանների: Գիտենք ձեր արածներն ու անելիքները: Բայց սրանից հետո մենք ենք լինելու: Օսմանյան մեծ պետությունը առաջնորդ Էրդողանի հետ միասին վերածնվոում է: Այս ձայնը օսմանցու ըմբոստ ձայնն է.
Ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ԱՄՆ-ի, ընդդեմ Իսրայելի: Քոքներդ չորացնելու ենք»,- նշված է հաքերեների կողմից կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Հաքերներն իրենց թիրախում առել են նաև «Ակոս»-ի հիմնադիր խմբագրապետ լուսահոգի Հրանտ Դինքին:
«Ոմանք դեռ Հրանտ Դի՞նք են ասում: Մի մոռացեք` աշխարհում եթե անգամ մի թուրք էլ մնա, ձեզ հետապնդելու է»:
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ «Ակոս»-ի վրա կատարված այս հարձակումը որակում է որպես իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից իրականացված գրոհ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |