Հասարակական09:21, 12 Հուլիս 2014
Ահմեթ Հաքան. «Գյուլենին հարվածելու համար ասում են, որ նրա մայրը հայ է»

Թուրք անվանի լրագրող և վերլուծաբան Ահմեթ Հաքանը
քննադատական արձագանք է տվել օրերս թուրքական «Աքիթ» թերում հրապարակված մի
հոդվածի, որտեղ խոսք է գնացել գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի
հայկական հնարավոր ծագում ունենալու մասին: Տեղեկացնենք, որ այդ հրապարակման մեջ նշվում
էր, թե Գյուլենի մայրն ազգությամբ հայ է:
«Հյուրրիյեթ»-ի սյունակագիր Հաքանը նկատել է տալիս, որ Գյուլենին հարված հասցնելու համար հոդվածում գրել են, թե նրա մայրը ծագումով հայ է և դրանով հերթական անգամ «հայ» բառի հանդեպ ատելություն ու հակակրանք սերմանել: Հաքանը նման արարքը դատապարտում է և որակում իբրև հանցագործություն: Մեղքի գլխավորը բաժինը, ըստ նրա, պետությանն է, ավելի ստույգ` թուրքական իշխանություններինը:
Ահմեթ Հաքանը ևս մեկ անգամ փաստում է, որ թուրքական «Աքիթ» թերթը հայատյացություն սերմանելու գործին է լծված:
Հիշեցնենք, որ Գյուլենը լուրջ հակամարտության մեջ է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նախկին դաշնակիցներ գյուլենականներն ու այսպես ասած` էրդողանականները հիմա առճակատման են դուրս եկել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |