Հասարակական08:53, 16 Հուլիս 2014
Թուրք բողոքավոր ակտիվիստներ. «Անիծյալ լինի Ամերիկան», «Անիծյալ լինի Իսրայելը»

Ամերիկայի Միացյալ Նահանգների` Ադանայում գտնվող գլխավոր հյուպատոսությունը
նախաձեռնել էր Դիարբեքիրի Դաղքափը հրապարակում քաղաքացիներին մատուցվելիք իֆթարի
ճաշի կազմակերպել:
Քաղաքապետարանի տրամադրած վրանների տակ պետք է տեղի ունենար նախատեսված մասսայական ճաշկերույթը: Բայց մինչև ճաշի սկսելու սահմանված ժամը մի խումբ ակտիվիստներ ներխուժել են Դաղ քափը հրապարակ, «Ալլահ աքբար» աղոթքը հնչեցրել, վառել ԱՄՆ-ի դրոշը և վրանները հողին հավասարեցրել: Գրոհային խումբը, ըստ թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության, կազմված է եղել իսլամիստական շրջանակներին հարող ավելի քան 200 մարդուց: Նրանք կոտրել են պատահած սեղաններն ու աթոռները` գոռում-գոչյունով վանկարկելով «Անիծյալ լինի Ամերիկան», «Անիծյալ լինի Իսրայելը»:
Դեպքի վայրից քիչ հեռու գտնվող ոստիկանական ուժերը չեն միջամտել անկարգություն կատարած ակտիվիստներին, ինչից դժգոհել են քաղաքապետարանի աշխատակիցները: Դիմադրություն են փորձել ցույց տալ միայն ներկա գտնված քաղաքացիներից մի քանիսը, սակայն արդյունքում 5 հոգի վիրավորել է և հոսպիտալացվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |