• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 13:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:45, 17 Հուլիս 2014

Բահադըրօղլու. «Գյուլենին հայկական ծագում ունենալու համար մեղադրելը ռասիզմ է»

Բահադըրօղլու. «Գյուլենին հայկական ծագում ունենալու համար մեղադրելը ռասիզմ է»

Թուրքական «Յենի Աքիթ» պարբերականում օրերս լույս էր տեսել մի հոդված, որտեղ գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը ենթարկվում էր վարկաբեկման և նրան վերագրվում էր հայկական ծագում: Միջանկյալ նշենք, որ ամերիկաբնակ Գյուլենը լուրջ հակամարտության մեջ է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, և իշխանական լրատվամիջոցները շարունակ Գյուլենի անձը սևացնող հրապարակումներով են հանդես գալիս:

«Յենի Աքիթ»-ի սյունակագիր Յավուզ Բահադըրօղլուն սուր քննադատության է ենթարկել Գյուլենի մասին վերոնշյալ հոդվածը` դա համարելով ռասիզմի դրսևորում: Ըստ նրա` արդար չէ, որևէ մեկի ծագումը առիթ ծառայեցնել նրա դեմ արշավ անելու համար:

«Կարող ե՞ք, բարկացեք Գյուլենի վրա, կարող ե՞ք, մեղադրեք նրան, բայց նրա հանգուցյալ մայրն այդտեղ ի՞նչ մեղք ունի,- հարցնում է հոդվածագիրը, ապա շարունակում: - Ասենք թե նրա մայրը հայ է, հույն է կամ հրեա, հետո ի՞նչ: Մի՞թե դա իրավունք է տալիս մարդուն ստորացնելու: Ինչո՞ւ հայուհուց ծնվելը կամ հայ լինելը պետք է ստորացնելու կամ մեղադրելու պատճառ լինի: Անընդունելի է նման ռասիստական մոտեցումը»:

Բահադըրօղլուն կոչ է անում չմոռանալ, որ Օսմանյան փադիշահների մայրերը ոչ մահմեդական են եղել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}