Հասարակական10:33, 25 Հուլիս 2014
Օրական 10 մարդ Թուրքիայում զոհ է գնում ճանապարհատրասնպորատային վթարներին

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2013-ին երկրում տեղի
ունեցած տրանսպորտային վթարների մասին զեկույց: Ըստ վիճակագրական տվյալների` տարվա
ընթացքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կազմել է
1.207.354: Վթարների հետևանքով օրական մահացել է 10, վիրավորվել` 753 մարդ:
Վթարների 88.7 տոկոսը հետևանք է վարորդների, 9 տոկոսը հետիոտների, 1 տոկոսը ճանապարհների,
0.9 տոկոսը տրանսպորտային միջոցների և 0.4 տոկոսը ճամփորդների թերացումների:
Թուրքական «Միլլիյեթ» պարբերականի տեղեկացմամբ` վիճակագրությունը ցույց է տվել, որ ճանապարհատրասնպորտահային վթարների մեծ մասը` 61 տոկոսը, տեղի է ունեցել փողոցներում ու պողոտաներում, 21.7 տոկոսը` պետական նշանակության մայրուղիներում, 7.5 տոկոսը` գյուղական ճանապարհներին, 5 տոկոսը` միջքաղաքային ճանապարհներին, 4.4 տոկոսն էլ` այլ տեսակի ճանապարհներին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |